Նորություն
Շնորհավոր երկաթուղայինի օրը
Հարգելի գործընկերներ, երկաթուղայիններ, վետերաններ: Սրտանց շնորհավորում եմ ձեզ մեր տոնի` Երկաթուղայինի օրվա կապակցությամբ:
Այսօր մեր մեծ և ամուր ընտանիքը հերթական անգամ նշում է իր մասնագիտական տոնը: Հերթական անգամ մենք շնորհակալություն ենք ասում մեր վետերաններին և աշխատողներին որակյալ և նվիրված աշխատանքի համար:
Երկաթուղայինի աշխատանքը շարունակում է մնալ պահանջված, պատվաբեր և հարգված: Երկաթուղային տրանսպորտի անխափան աշխատանքը տնտեսության կայունության և պետության պաշտպանունակության գրավական է:
Հարավկովկասյան երկաթուղին այսօր շորունակում է աճել, զարգանալ, իրականացնել բազմաթիվ կարևոր ենթակառուցվածքային նախագծեր, արդիականացնել ոլորտը, երթուղիներում նոր էլեկտրագնացքներ գործարկել, արդյունավետ համագործակցել բիզնեսի ներկայացուցիչների, Հայաստանի կառավարության հետ:
ՀԿԵ-ի բոլոր ծրագրերի և նվաճումների հիմքում յուրաքանչյուր աշխատողի ներդրումն է: Ձեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ ուղևորների անվտանգ փոխադրումը և բեռների ժամանակին առաքումը դարձել են ժամանակակից կյանքի սովորական հատկանիշներ:
Ես կցանկանայի առանձնացնել մեր վետերաններին: Ձեր շնորհիվ է ամրապնդվել և զարգացել երկաուղին՝ ոչ մի օր չէր կանգնել աշխատանքը, նույնիսկ պատմության ամենադժվարին փուլերին: Ձեզանից շատերը դարձան երկաթուղային դինաստիաների հիմնադիրներ, որոնք մինչ օրս աշխատում են ի շահ Հայաստանի երկաթուղու:
Հարգելի գործընկերներ և վետերաններ:
Մաղթում եմ ձեզ երջանկություն, առողջություն, հաջողություն և բարեկեցություն:
Շնորհակալություն սրտացավ և բարեխիղճ աշխատանքի համար:
Շնորհավորում եմ, սիրելի՛ գործընկերներ: Խաղաղություն և բարգավաճում ձեզ:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա.Վ.Մելնիկով