ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

23-07-2021

Երևան-Բաթումի-Երևան գնացքին տրվել է ֆիրմային կատեգորիա և «Արմենիա» անվանումը


2021 թվականի հուլիսի 22-ին՝ Երկաթուղային օրվա նախաշեմին, Երևանի երկաթուղային կայարանում իրականացվեց Երևան - Բաթումի - Երևան գնացքի սերտիֆիկացում: Հանձնաժողովը, որի կզմում էին Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի Տնօրինության փոխնախագահ Օլեգ Նիկիտինը, «Վրացական երկաթուղի» ԲԸ ուղևորափոխադրումների մասնաճյուղի տնօրեն Դաչի Ցագուրիան, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր ինժեներ Արամ Եդիգարանը, ստուգել է գնացքը` «ֆիրմային» կատեգորիայի գնացքների համար նախատեսված ուղևորափոխադրումների պայմաններին համապատասխանելու համար:

Հարավկովկասյան երկաթուղում շահագործվող ուղևորատար վագոնները արտադրվել են 2021 թվականին Տվերի վագոնաշինական գործարանում և վերջին մոդելային շարքից են: Վագոնները հագեցած են ռուսական արտադրության ամենաժամանակակից տեխնոլոգիաներով և համապատասխանում են ֆիրմային կատեգորիայի գնացքների բոլոր պահանջներին:

Ստուգման արդյունքներով հանձնաժողովն որոշեց տրամադրել ֆիրմային կատեգորիան Երևան-Բաթումի-Երևան միջազգային ուղևորատար գնացքին և անվանել այն «Արմենիա»:

Հաստատող վկայականը հանձնաժողովի աշխատանքներն ավարտելուց հետո հանձնվեց ՀԿԵ ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանին:

Նկարներ