Նորություն
Հարավկովկասյան երկաթուղու մի շարք աշխատակիցների շնորհակալություն են հայտնել
Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի հրամանով` գնացքների երթևեկության անվտանգության և Մասիս-Նորագավիթ հատվածում գնացքի մոտենալիս ցուցաբերած զգոնության, էլեկտրաքարշում հրդեհը ժամանակին կանխելու համար, շնորհակալություն է հայտարարվել.
- Երևանի ուղեմասի գծանցի հերթապահ Գագիկ Մանուկյանին:
2021 թվականի գարնանային հանձնաժողովային ստուգման արդյունքներով՝ պաշտոնեական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, աշխատատեղերի օրինակելի պահպանման և գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու, մասնագիտական տեխնիկական պատրաստվածություն համար շնորհակալություն է հայտարարվել.
- «Գյումրի» ԳԿՄ աշխատանքի պաշտպանության և ուսուցման 1-ին կարգի ինժեներ Բալոյան Կառլենին;
- «Գյումրի» ԳԿՄ Դալարիկի կայարանի հերթապահ Օհանյան Հրայրին:
«Երկաթուղային տրանսպորտ» ստանդարտացման միջպետական տեխնիկական կոմիտեի նախագահ Վալենտին Գապանովիչի հրամանով` երկաթուղային տրանսպորտի ոլորտում միջպետական ստանդարտների որակի ապահովման գործում ունեցած մեծ ներդրման համար, շնորհակալություն հայտարարվեց.
- Տեխնիկական քաղաքականության և ներդրումների ծառայության
Աշխատանքի պահպանման, արտադրական և հրդեհային անվտանգության բաժնի պետ Կարինե Համբարձումյանին:
- Տեխնիկական քաղաքականության և ներդրումների ծառայության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Սենիկ Մուրադյանին: