Նորություն
Երկաթուղայինների երեխաների ամառային հանգստի ավանդական ծրագիրը վերսկսվում է
Ամառն արձակուրդների շրջան է, երբ բոլորը ուժ են կուտակում ապագա արդյունավետ աշխատանքի համար: Հարավկովկասյան երկաթուղում խիստ կարևորում են աշխատողների և նրանց երեխաների հանգստի հարցը:
Ընկերությունը՝ արհմիության հետ համատեղ, իրականացնում է հատուկ ծրագիր, որի շրջանակներում աշխատակիցները և նրանց երեխաները հնարավորություն են ստանում հանգստանալ կամ բուժում անցնել Հայաստանի առաջատար հանգստավայրերում և առողջարաններում:
Այս տարի նախագիծը վերջապես վերսկսվեց կորոնավիրուսային ընդհատումից հետո:
Երկաթուղայինների 8-12 տարեկան երեխաների ամառային հանգստի կազմակերպման ծրագիրն արդեն մեկնարկել է. առաջին հերթափոխը՝ 78 երեխա, Լոռիում գտնվող «Գուգարք» մանկական ճամբար է ժամանել հուլիսի 7-ին՝ էլեկտրագնացքով:
Մեկ հերթափորի տևողությունը կկազմի 10 օր: Երեխաներին սպասում է առողջ սնունդ և հատուկ կարգապահություն, նրանց համար կկազմակերպվեն անտառային արշավներ, նրանց կսովորեցնեն բնության մեջ գոյատևելու հմտություններ, իսկ ԱԻՆ-ի աշխատակիցները կկիսվեն արտակարգ իրավիճակներում գործելու ունակություններով:
Ընդհանուր առմամբ, ամառվա ընթացքում ճամբարում հանգստանալու է 230 երեխա: