ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

04-05-2021

ՀԿԵ-ն կատարելագործում է Միասնական տեխնոլոգիական գործընթացը


Հարավկովկասյան երկաթուղում ավարտվել է Միասնական տեխնոլոգիական գործընթացի կատարելագործման աշխատանքները, և այժմ փաստաթուղթը կդառնա ընկերության ծառայությունների, տնօրինությունների և կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հիմնական ուղեցույց: Ինչպես նշեց տեխնիկա-տեխնոլոգիական խորհրդի նիստում ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, ՄՏԳ-ն միասնական փաստաթուղթ է, որը սահմանում է երկաթուղու ընդհանուր աշխատանքի հայեցակարգը, կարգավորում է երկաթուղայինների գործունեությունը:

«Փաստաթուղթը չափազանց կարևոր է, այն երկաթուղու համար կարևորագույններից մեկն է և կկարգավորի յուրաքանչյուր աշխատողի տեղը փոխադրման գործընթացում: Չնայած այն հանգամանքին, որ այժմ հաստատվում է բոլոր ժամանակակից պահանջներին համապատասխանող ՄՏԳ-ն, մենք կշարունակենք աշխատանքը, և ժամանակի հետ փաստաթուղթը կատարելագործվելու է», - նշեց Ա. Մելնիկովը:

Գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Շատալովն իր հերթին տեղեկացրեց, որ ՄՏԳ-ն իր մեջ է ներառում է 29 կարգավորող փաստաթուղթ և թույլ կտա զգալի տնտեսական արդյունք գրանցել` տարեկան մոտ 142 միլիոն դրամ, ինչպես նաև ապահովել աշխատանքի արտադրողականության բարձրացումը: Բացի այդ, Օ.Շատալովի գնահատականով, դրա կիրառումն ապագայում կարող է թույլ տալ մոտենալ 8,7 միլիոն տոննա բեռնափոխադրումների ցուցանիշին. այդքան է թույլ տալիս տարեկան տեղափոխել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը:

Միասնական տեխնոլոգիական գործընթացը սահմանում է փոխադրման գործընթացի, ենթակառուցվածքների և շարժակազմի ոլորտում աշխատանքի հիմունքներն ու մեխանիզմները: Այսպիսով, դրա շրջանակներում 2008 թվականից, մասնավորապես, նորացվել է 497 կմ երկաթուղային գծեր, որից 190 կմ-ը հիմնանորոգվել է, այդ թվում 60-ը՝ նոր ռելսերի կիրառմամբ, ձևավորվել են շարժակազմի նորոգման և սպասարկման արտադրական և գործառնական հատվածներ, իրականացվում է շարժակազմի գնման գործընթացը:

Նկարներ