Բեռնափոխադրումներ
Տրանսպորտային ծառայությունների Կենտրոն
1/ 1
The Woods
The Woods

«ՀԿԵ» ՓԲԸ-ն Ռուսաստանից Հայաստան ավտոտրանսպորտի միջոցով իրականացրել է 160 տոննա մետաղական խողովակների ներմուծում:

2020 թվականի երրորդ եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից հաջողությամբ մատուցվել է ավտոտրանսպորտային բեռնափոխադրումների կազմակերպման ծառայություն «Շինարվեստ» ՍՊԸ-ի համար:

Իրականացվել է 160 տոննա մետաղական խողովակների առաքում Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Պոլեվսկոյ քաղաքից Հայաստանի Հանրապետություն՝ քաղաք Եղվարդ:

Խողովակները նախատեսված են ոռոգման նոր համակարգի կառուցման համար:

«ՇԻՆԱՐՎԵՍՏ» ՍՊԸ-ի ղեկավարությունը բարձր գնահատական է տվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից մատուցված ծառայությունների որակին և ժամկետներին: