Բեռնափոխադրումներ
Տրանսպորտային ծառայությունների Կենտրոն
1/ 1
The Woods
The Woods

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը հանդիպումներ է անցկացնում գործընկերների հետ

Ընթացիկ տարվա օգոստոս – սեպտեմբեր ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հանդիպումներ է անցկացրել խոշոր բեռ ուղարկող և բեռաստացող հանդիսացող ընկերությունների ղեկավարների հետ, այդ թվում՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ, «Ալեքս ենդ Հոլդինգ» ՍՊԸ, «Ապավեն» ՍՊԸ, «ՍԻՓԻԷՍ Օիլ» ՍՊԸ, «Վալլեքս» ընկերությունների խմբի, «Արարատցեմենտ» ՓԲԸ, «Սափսան Տրեյդ» ՍՊԸ, «Մաքս Օիլ» ՓԲԸ, «Ա-Պեռլիտ» ՓԲԸ, «Սարանիստ» ՍՊԸ:

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի և ընկերությունների ղեկավարների կողմից քննարկվել են 2021-2022 թթ.բեռնափոխադրումների, ինչպես նաև «ՀԿԵ» ՓԲԸ կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված հարցեր:

Անցկացվող երկկողմանի հանդիպումները նպատակաուղղված են երկարաժամկետ գործընկերության հաստատմանը և բեռների փոխադրման շրջանակներում համագործակցության ամրապնդմանը:

Ներկայումս «ՀԿԵ» ՓԲԸ քսան հիմնական գործընկերների կողմից իրականացված բեռնափոխադրումները կազմում են «ՀԿԵ» ՓԲԸ տեղափոխված բեռների ամբողջ ծավալի 91 տոկոսը: