Բեռնափոխադրումներ
Տրանսպորտային ծառայությունների Կենտրոն
1/ 4
The Woods
2/ 4
The Woods
3/ 4
The Woods
4/ 4
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods

«ՀԿԵ» ՓԲԸ-ն իրականացրել է ոչ գաբարիտային ծանրաքաշ բեռի փոխադրում «Լիճք» ենթակայանի վերակառուցման նպատակով

2021թ հուլիս ամսին «Ֆեսկո» ՍՊԸ-ի պատվերով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից իրականացվեց 111,74 տ. քաշով ոչ գաբարիտային ծանրաքաշ բեռի փոխադրում Կովկաս նավահանգստից Հրազդան կայարան (ՀՀ):

Ներմուծված տրանսֆորմատորը նախատեսված է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին պատկանող, դեռևս 1961 թվականին շահագործման հանձնված «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով:

«ՀԿԵ» ՓԲԸ-ի կողմից տրամադրվել է ծառայություննրի համալիր, որը ներառում է, մասնավորապես, ծովային և ցամաքային բեռնափոխադրում, բեռնաթափման տարածքի տրամադրում, բեռի անվտանգության ապահովումը և այլն:

Ընդգծենք, որ 2018 թվականից ի վեր սա խոշորածավալ բեռների փոխադրման արդեն չորրորդ հաջողված համագործակցությունն է «Ֆեսկո» ՍՊԸ-ի և «ՀԿԵ» ՓԲԸ-ի միջև: