Բեռնափոխադրումներ
Տրանսպորտային ծառայությունների Կենտրոն
Շարժակազմի և բեռնարկղերի տրամադրում

«ՀԿԵ» ՓԲԸ-ի Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը տրամադրում է գույքագրման համակազմի վագոններ, շարժակազմի ցանկացած տեսակի սեփական վագոններ Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների տարածքում:

Կախված բեռի բնույթից, բեռնման և բեռնաթափման եղանակներից, ինչպես նաև բեռների պահպանման ապահովումից՝ մենք տրամադրում ենք հետևյալ տեսակի վագոններ և բեռնարկղեր.

Ծածկած վագոն՝ փակ է բոլոր կողմերից

Ծածկած վագոնները հիմնականում նախատեսված են անբարենպաստ եղանակային պայմաններում փոխադրվող բեռի պահպանությունն ապահովելու, գողությունից և մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու համար:

Ծածկած վագոն Ներքին չափսերը (մմ) Քաշը (տ) Ծավալը (խ.մ.) Բեռնումը (տ)
երկարությունը 13 800 21,8 120 64-68
լայնությունը 2 760
բարձրությունը 2 791

Կիսավագոն՝ բաց վագոն առանց տանիքի և բարձր բորտերով

Կիսադավագոնները հիմնականում նախատեսված են սորուն բեռների տեղափոխման համար, օրինակ՝ հանքաքար, ածուխ, ֆլյուս, անտառանյութեր, ինչպես նաև այլ բեռներ, որոնք չեն պահանջում պաշտպանություն մթնոլորտային տեղումներից:

Կիսավագոն Ներքին չափսերը(մմ) Քաշը (տ) Ծավալը (խ.մ.) Բեռնումը (տ)
երկարությունը 12 126 22.1 72.5 65-73
լայնությունը 2 878
բարձրությունը 2 060

Հոպեր վագոն՝ կիսավագոնի տեսակ, որն օգտագործվում է պարարտանյութերի, ցեմենտի, հացահատիկի և այլ սորուն բեռների զանգվածային փոխադրումների համար:
Հոպեր (անգլ.՝ hopper - բունկեր)՝

կիսավագոնի մի տեսակ, որը հիմնականում նախատեսված է մթնոլորտային տեղումներից բեռը պաշտպանելու համար: «ՀԿԵ»-ում օգտագործվում են տանիքի վրա բեռնախցիկով փակ հոպերներ:

Հոպեր Ներքին չափսերը (մմ) Քաշը (տ) Ծավալը (խ.մ.) Բեռնումը (տ)
երկարությունը 23,0 81,0 70,0
լայնությունը
բարձրությունը

Հարթակ՝ բաց տիպի բեռնատար վագոն

Հարթակները նախատեսված են երկարավոր, հատավոր սորուն բեռների, բեռնարկղերի, սարքավորումների տեղափոխման համար, որոնք մթնոլորտային ազդեցություններից պաշտպանություն չեն պահանջում:

Հարթակ Ներքին չափսերը (մմ) Քաշը (տ) Ծավալը (խ.մ.) Բեռնումը (տ)
երկարությունը 13 300 23,5 66-71
լայնությունը 2 770
բարձրությունը 500/400

Գլանատակառ՝ գլանաձև վագոն
Գլանատակառը նախատեսված է.
  • նավթ
  • քիմիապես ակտիվ և ագրեսիվ հեղուկ նյութեր՝ թթու, ալկալ և այլ բարդ նյութեր
  • հեղուկ գազ՝ պրոպան-բութան, թթվածին
  • ջուր, կաթ, ռուփ տեղափոխելու համար:
Գլանատակառ Ներքին չափսերը (մմ) Քաշը (տ) Ծավալը (խ.մ.) Բեռնումը (տ)
երկարությունը 27,0 72,7-83 62-67
шириլայնությունըна
բարձրությունը

20 ֆուտանոց և 40 ֆուտանոց բեռնարկղ

Ստանդարտացված բազմակի օգտագործման տարաներ, որոնք նախատեսված են ավտոմոբիլային, երկաթուղային, ծովային և օդային տրանսպորտով բեռների փոխադրման համար և հարմարեցված են մեկ տրանսպորտային միջոցից մյուսին մեքենայացված փոխաբեռնման համար: