Բեռնափոխադրումներ
Տրանսպորտային ծառայությունների Կենտրոն
1/ 2
The Woods
2/ 2
The Woods
The Woods
The Woods

Վտանգավոր բեռի տեղափոխում ՌԴ-ց Երևան լաստանավով

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաջողությամբ կազմակերպել է 106 տոննա «հեղուկ պարաֆին» վտանգավոր բեռի Ռուսաստանի Կիրիշի քաղաքից Երևան փոխադրումը: Այն նախատեսված է ՈՒՍԱԼ-Արմենալ ընկերության՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողի համար, որը հանդիսանում է աշխարհի ամենաժամանակակից և էկոլոգիապես մաքուր փայլաթիթեղ արտադրող գործարաններից մեկը, որը ստեղծվել է ՌՈՒՍԱԼ-ի կողմից 2000 թ. Քանաքեռի ալյումինի գործարանի հիման վրա:

Հեղուկ պարաֆինը նավթի վերամշակման արդյունք է և հանդիսանում է դյուրավառ հեղուկ:

Պարաֆինի փոխադրումն իրականացվել է հատուկ ցիստերնների միջոցով, որոնք հագեցած են ջեռուցմամբ, ինչը հնարավորություն է տվել պահպանել պահանջվող ջերմաստիճանային ռեժիմը ամբողջ երթուղու երկայնքով և ապահովել փոխադրման անվտանգությունը: