Բեռնափոխադրումներ
Տրանսպորտային ծառայությունների Կենտրոն
Բեռնարկղային փոխադրումներ

«ՀԿԵ» ՓԲԸ-ի Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը կազմակերպում է բեռների բեռնարկղային տեղափոխում աշխարհի ցանկացած կետից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ:

Բեռնարկղերով ապրանքների տեղափոխումը Փոթի նավահանգստից դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվում է արագացված բեռնարկղային բլոկ-գնացքով՝ Փոթի/Բաթումի նավահանգիստ – Կարմիր Բլուր/Երևան/Երասխ կայարան երթուղով, առաքման ժամկետը՝ 30 ժամ: Կոնտեյներային գնացքը երթևեկում է միասնական միջանցիկ սակագնային դրույքաչափով և շաբաթական երկու անգամ ժամանակացույցով կամ կուտակային հիմունքներով:

Ամեն տարի բեռնարկղային բլոկ-գնացքով տեղափոխվում է 15 հազար բեռնարկղ, մենք ապահովում ենք առաքման երաշխավորված ժամկետներ և բեռնափոխադրման առավելագույն անվտանգություն:

Ելնելով Ձեր պահանջներից, ինչպես նաև հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ բեռի առանձնահատկությունները, Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի մենեջերներն ընտրում են տրանսպորտի այս կամ այն տեսակով փոխադրման լավագույն տարբերակը՝ անհրաժեշտության դեպքում համակցելով տրանսպորտի տարբեր տեսակներ՝ արդյունքում առաջարկելով Ձեզ բեռների առաքման լավագույն սխեման:

Տեղեկությունների համար դիմել ՝

(+374) 10 57 27 22, 10 57 36 74

ctu@railway.am