Բեռնափոխադրումներ
Տրանսպորտային ծառայությունների Կենտրոն
1/ 1
The Woods
The Woods

Բեռնափոխադրումները ՀԿԵ-ի գործունեության առանցքային ասպեկտն է

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հաճախորդներին մատուցում է փոխադրումների կազմակերպման ծառայություններ 2008 թվականից: Հաճախորդների հետ ակտիվորեն իրականացվող աշխատանքը մշտապես տալիս է իր արդյունքները նոր տեսակի բեռների ներգրավման ուղղությամբ, այդ թվում՝ ճկուն սակագնային քաղաքականության, լրացուցիչ ծառայությունների և փոխգործակցության գործընթացների թափանցիկության շնորհիվ:

Հետճգնաժամային շրջանը՝ սկսած 2015 թվականից, ցույց տվեց երկաթուղում իրականացվող միջոցառումների մրցունակությունը։ Այսպես, վերջին 5 տարիների ընթացքում փոխադրվող բեռների ծավալն ավելացել է 26% - ով՝ 2,5-ից հասնելով 3,2 մլն տոննայի։

ՀԿԵ-ն մատուցում է տրանսպորտային-լոգիստիկ ծառայությունների լայն շրջանակ՝ երկաթուղային և մուլտիմոդալ փոխադրումներ ավտոտրանսպորտի մասնակցությամբ, "դռնից դուռ" փոխադրումներ, տերմինալային-պահեստային և մաքսային-բրոքերային ծառայություններ, ինչպես նաև այլ ծառայություններ: Մենք իրականացնում ենք միջազգային ծովային փոխադրումներ բեռնարկղերով, այդ թվում ՝ համախմբված, որոնք շատ արդիական են արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող գործարարների շրջանում ՝ շնորհիվ բազմաթիվ առավելությունների:

ՀԿԵ-ն առաջարկում է առաջնակարգ սպասարկում օդային բեռնափոխադրումների ոլորտում,ներառյալ էքսպրես-առաքումը և վտանգավոր (ԱԴՌ) բեռների փոխադրումը: Խոշոր խմբաքանակները և մեծածավալ բեռները առաքվում են բեռնատար ինքնաթիռներով, փոքր արժեքավոր բեռները և փոքր խմբաքանակները առաքվում են ուղևորատար ավիաուղիների ինքնաթիռներով: Բացի այդ, պատվիրատուի պահանջով կազմակերպում ենք բեռի պատշաճ փոխադրման փաթեթավորում:

Հաճախորդների կողմնորոշվածության մակարդակի և բեռների առաքման արագության բարձրացման նպատակով Հայաստանի և Վրաստանի երկաթուղիների ջանքերով կազմակերպվեց արագացված կոնտեյներային գնացքների երթևեկությունը, իսկ միասնական միջանցիկ սակագնային դրույքաչափի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը թույլ տվեց զգալիորեն ավելացնել փոխադրվող կոնտեյներային բեռների ծավալները: Այսպես, 1-ին կիսամյակի աշխատանքի արդյունքներով փոխադրված կոնտեյներների ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 34,9 տոկոսով։

2015 թվականի վերջից սկսած, երկաթուղային փոխադրումների հետ մեկտեղ, ընկերությունը զբաղվում է նաև ավտոմոբիլային բեռնափոխադրումների կազմակերպմամբ: Աշխատանքի ընթացքում մենք հաջողությամբ փոխադրել ենք բազմաթիվ բեռներ, ձեռք ենք բերել հուսալի բիզնես գործընկերոջ համբավ հաճախորդների լայն շրջանակի համար ՝ անհատներից և անհատ ձեռնարկատերերից մինչև խոշոր արտադրական ձեռնարկություններ և առևտրային ցանցեր, ինչպիսիք են X5 Group-ը:

Հարկ է նշել նաև, որ ներկայումս զգալիորեն ավելացել է Հայաստանից դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ բեռների արտահանումը: Մեր ընկերության կողմից հաջողությամբ կազմակերպվել են այնպիսի ապրանքների արտահանման առաքման նախագծեր, ինչպիսիք են ՝ ապրանքների ավտոմատ փաթեթավորման սարքավորումներ, մարտկոցներ, տոմատի մածուկ, հայկական "Գյումրի-Գարեջուր" և "Դիլիջան Brewery" ապրանքանիշի ալկոհոլային խմիչքներ, "Զուլալ" աղբյուրի ջուր, "Maza" հյութեր և այլն:

ՀԿԵ-ում հաճախորդների հետ փոխգործակցության զարգացման և արդյունավետության բարձրացման ասպեկտներից է ավտոմատացված համակարգերի ներդրումը: Ընթացիկ տարում պաշտոնական կայքում տեղադրված է սակագնային հաշվիչ, որը թույլ է տալիս իրական ժամանակում իրականացնել երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման արժեքի հաշվարկ բոլոր տեսակի հաղորդակցություններում և Հայաստանի տարածքով: Հատուկ ուշադրության է արժանի ծառայությունը, որի օգնությամբ կարելի է ձևակերպել փոխադրման պատվեր, հետևել փոխադրման համաձայնեցման գործընթացին, վագոնների տեղակայմանը, դրամական միջոցների հոսքին:

Հաշվի առնելով ժամանակակից բիզնեսի կարիքները բարձրակարգ սպասարկման և վստահելի գործընկերների ոլորտում՝ ՀԿԵ-ն պատրաստ է տրամադրել տրանսպորտային ծառայությունների ողջ համալիրը և ապահովել բեռների փոխադրման երաշխիքը:

Հարցերի դեպքում ձեզ հետ կխորհրդակցեն ՀԿԵ Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի մասնագետները + 374 10 57 27 22 հեռախոսահամարով: Կարող եք նաև կապ հաստատել մեր ընկերության էլ. հասցեի միջոցով՝ ctu@railway.am։