Բեռնափոխադրումներ
Տրանսպորտային ծառայությունների Կենտրոն
1/ 1
The Woods
The Woods

«ՀԿԵ» ընկերությունը կազմակերպել է մուլտիմոդալ բեռնափոխադրում Ռուսաստանից Հայաստան

2021 թվականի չորրոդ եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իրականացրել է հրակայուն աղյուսի մուլտիմոդալ բեռնափոխադրում Ռուսաստանի Սվերդլովսկի մարզից դեպի Երևան:

138 խորհանարդ մետր աղյուսի տեղափոխումը իրականացվել է տնտեսապես ամենաարդյունավետ երթուղով. երկաթուղով Բոգդանովիչի կայարանից մինչև Բեսլան կայարան (3084 կմ) և ավտոմոբիլային փոխադրումով Բեսլան քաղաքից մինչև Երևան:

«ՀԿԵ» ՓԲԸ տրամադրել է կոմպլեքսային ծառայություն՝ երկաթուղային և ցամաքային փոխադրում, բեռնաթափման հարթակի տրամադրում, բեռնաթափման և բարձման ծառայություն, պահեստավորում: Փոխադրման ընդհանուր ժամկետը կազմել է 20 օր: