«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների երեխաները հանգստանում են Ստարայա Ռուզա մանկական առողջարանում

«Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ կազմակերպվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների երեխաների ամառային հանգիստը Մոսկվայի մարզում գտնվող «Ստարայա Ռուզա» մանկական առողջության և հանգստի կենտրոնում։ Ամառային առողջարարական ծրագրի շրջանակներում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների 13-ից 16 տարեկան չորս երեխաներ ուղեգրվել են 21-օրյա հերթափոխի, որն անցկացվում է օգոստոսի 9-ից 29-ը։

«Ստարայա Ռուզա» մանկական առողջության և հանգստի կենտրոնը գտնվում է Մոսկվայի մարզի էկոլոգիապես բարենպաստ տարածքում։ Հերթափոխի մասնակիցների համար կազմակերպված է շուրջօրյա բժշկական հսկողություն, օրական հինգանգամյա բալանսավորված սնունդ, ինչպես նաև հագեցած զարգացնող և ժամանցային ծրագիր, որը ներառում է մարզական պարապմունքներ, կիրառական հմտությունների խմբակներ և այլ միջոցառումներ։

Երեխաների հանգստի կազմակերպումը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի համակարգված սոցիալական քաղաքականության կարևոր ուղղություններից է՝ ուղղված աշխատակիցների և նրանց ընտանիքների աջակցությանը։ Ընկերությունում գործում է կոլեկտիվ պայմանագիր, որը նախատեսում է սոցիալական երաշխիքների և արտոնությունների լայն շրջանակ։ Սոցիալական աջակցության հիմնական ուղղություններից են երեխաների ամառային հանգստի կազմակերպումը, երկաթուղայինների ընտանիքներին երեխայի ծննդյան կապակցությամբ և առաջին դասարան ընդունվող երեխաներին տրամադրվող աջակցությունը, բժշկական օգնությունը, անվճար երթևեկության ապահովումը և սոցիալական այլ ծրագրեր։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն շարունակում է հետևողականորեն զարգացնել սոցիալական ծրագրերը՝ աշխատակիցների և նրանց ընտանիքների նկատմամբ հոգատարությունը դիտարկելով որպես կորպորատիվ քաղաքականության կարևոր բաղադրիչ և համախմբված ու կայուն աշխատանքային կոլեկտիվի ձևավորման կարևոր նախապայման։