Նորություն
08-08-2022
Օգոստոսի 7-ին Հայաստանի երկաթուղայինները անվճար սպասարկեցին ավելի քան 2,7 հազար ուղևոր
Օգոստոսի 7-ին՝ Երկաթուղայինի օրը, Հարավկովկասյան երկաթուղու քաղաքամերձ հաղորդակցության էլեկտրագնացքների ծառայություններից անվճար օգտվել է 2714 ուղևոր: Ամենապահանջված երթուղիներն էին Երևան-Գյումրի-Երևանը և Ալմաստ-Շորժա-Ալմաստը՝ Գյումրիի ուղղությամբ մեկնել է 1375 ուղևոր, իսկ Սևանա լճի լողափներ՝ 1092 ուղևոր:
Ավանդույթի համաձայն, ամեն տարի Երկաթուղայինի օրը հայտարարվում է անվճար երթևեկության ակցիա: Այս տարի այն տարածվում էր քաղաքամերձ հաղորդակցության բոլոր էլեկտրագնացքների վրա՝ բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների:
Նկարներ
Այլ նորություններ
Կանխվել է Գյումրու լոկոմոտիվային դեպոյից գողություն կատարելու փորձը...
ՀԿԵ-ն սկսել է Երևանից Բաթումի ամառային փոխադրումները...
Երևան-Բաթումի-Երևան գնացքը ժամանակավորապես կգործի մինչև Թբիլիսի...
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը և Շիրակի մարզպետը քննարկել են երկկողմանի համ...